Իրանում հիջաբը «սխալ կրելու» համար ձերբակալված աղջկա մահից հետո չեն դադարում հակակառավարական ցույցերը |armtimes.com|
13:15 - 22 սեպտեմբերի, 2022

Իրանում հիջաբը «սխալ կրելու» համար ձերբակալված աղջկա մահից հետո չեն դադարում հակակառավարական ցույցերը |armtimes.com|

armtimes.com: Իրանում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են անկարգություններով, կան տուժածներ, մահացածներ:

Այսօր արդեն երկրում ինտերնետն աշխատում է խափանումներով, անջատվել են սոցիալական ցանցերը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ տեղի բնակիչները չեն կարողանում ինտերնետ մուտք գործել բջջային հեռախոսներից, սոցիալական ցանցերը չեն աշխատում։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակումներ կարող են սահմանվել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»: Միաժամանակ, նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սահմանափակող միջոցների մասին կարող է խոսք լինել։ Այժմ երկրում չեն գործում TikTok, YouTube, Twitter և Facebook սոցիալական ցանցերը:

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Երիտասարդ աղջկան հիջաբի «ոչ պատշաճ կրելու» պատճառով բերման է ենթարկել բարոյականության ոստիկանությունը (Իրանում ոստիկանական հատուկ ստորաբաժանում), նրան տարել են բաժին, որտեղ մի քանի օր անց աղջիկը մահացել է։

Միաժամանակ, ոստիկանությունից հայտնում են, որ աղջիկը մահացել է սրտի կաթվածից, իսկ նրա ընտանիքը պնդում է, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել, մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հետ կապված։ Ամինիի հարազատները նաև նշում են, որ չեն կարողացել թույլտվություն ստանալ նրա մարմինը տեսնելու համար։

Բողոքի ցույցի մասնակիցները պնդում են, որ աղջիկը մահացել է ոստիկանական բաժանմունքում իրավապահների կողմից դաժան ծեծի հետևանքով, նրանք նաև լուսանկարներ են հրապարակել որոշ էջերում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել