Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|
12:54 - 23 սեպտեմբերի, 2022

Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի խնդիրները պահանջում են փորձառություն, և ես ուրախ եմ, որ մենք հիմա ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ՝ ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր և իմփիչմենթով հեռացվեց, հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների սիրելին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին:

Խաժակյանի խոսքով՝ այն լուծումները, որոնք քննարկվել էին Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խնդրի համակարգային լուծման:

Նա նշեց, որ համայնքային միջոցներով և պետական աջակցությամբ խնդիրն արագ հնարավոր չէր լինի լուծել:

«Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերվեն»,- նշեց Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ մոտեցում փոխելով՝ կարճ ժամկետում խնդիրը չի կարող լուծվել, բայց դրա լուծման ճանապարհին են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել