2022-09-23-870d80bc-449f-4a25-a375-f3f199ab7fd5.jpeg

Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների մասով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների մասով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն