ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ
18:15 - 23 սեպտեմբերի, 2022

ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ․ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,- նշված է որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանության ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան։ Ենթադրաբար կարգապահական տույժը կիրառվել է այս դեպքերի առնչությամբ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել