Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և կրճատել Կիևում դեսպանատան անձնակազմի թիվը |1lurer.am|
16:22 - 24 սեպտեմբերի, 2022

Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և կրճատել Կիևում դեսպանատան անձնակազմի թիվը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի արտգործնախարարությունը Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և որոշել զգալիորեն կրճատել Կիևում Իսլամական Հանրապետության դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։

«Ի պատասխան Իրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, մենք այսօր հայտարարեցինք Կիևում Իրանի դեսպանի հավատարմագրումը չեղարկելու և Իրանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի զգալի կրճատման մասին»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակի թվիթերյան գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել