ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
20:26 - 24 սեպտեմբերի, 2022

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
 
«Մարզպետը ՄԱԿ-ի թիմին է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության և այլ խնդիրներ։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել