Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Ցնցված ենք Շրի Լանկայից սարսափելի հաղորդագրություններով: Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանաբար սպանվել են այս սուրբ օրվա ընթացքում: Մենք դատապարտում ենք վախկոտ հարձակումները՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, եւ մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ը ճշտում է պայթյունների հետեւանքով զոհերի եւ տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության տեղեկատվությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ապրիլի 21-ի առավոտյան Շրի Լանկայում տեղի են ունեցել 8 պայթյուններ: Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայի երեք հյուրանոցներում եւ երեք եկեղեցիներում վեց պայթյունների հետեւանքով զոհվել է 185 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ: Շուրջ 500 մարդ վիրավերվել է:
comment.count (0)