Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չեն ընթանում
 |tert.am|
11:40 - 26 սեպտեմբերի, 2022

Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չեն ընթանում |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ներկա պահին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ կուլիսային բանակցություն չի ընթանում։ 

«Որևէ բանակցություն չկա, քանի ոչ Ռուսաստանը ներկա պահին կառուցողական քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Նա նաև հավելել է, որ եթե երբևէ ՌԴ-ի մոտեցումը փոխվի, ապա իրենք կանեն հնարավոր ամեն ինչ դիվանագիտական գործընթացին աջակցելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել