factor.am: ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով:
«Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։
Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
comment.count (0)