Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում։
Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը տեղադրված է խորհրդարանի պաշտոնական կայքում։
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին»,- ասված է հայտարարությունում։
comment.count (0)