ԵՄ-ն հուսով է, որ 44-օրյա պատերազմը այլևս երբեք չի կրկնվի․ ԵՄ Հայաստանյան գրասենյակի հայտարարությունը


 |factor.am|
16:41 - 27 սեպտեմբերի, 2022

ԵՄ-ն հուսով է, որ 44-օրյա պատերազմը այլևս երբեք չի կրկնվի․ ԵՄ Հայաստանյան գրասենյակի հայտարարությունը |factor.am|

factor.am: ԵՄ Հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել՝ իր ցավակցությունը հայտնելով 44-օրյա պատերազմում զոհվածների համար։ Հայտարարության մեջ Միությունը հույս է հայտնում, որ այն այլևս երբեք չի կրկնվի։

«Այսօր մենք միանում ենք այն հայերին, ովքեր սգում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին ու տարիներին զոհվածների համար։ Այդքան երիտասարդների կորուստը խոր ցավ ու վիշտ է առաջացրել: Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասված է ԵՄ հայաստանյան գրասենյակի Twitter-յան էջում արված գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել