Թեհրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն․ Բաքվում Իրանի դեսպան

 |factor.am|
17:13 - 28 սեպտեմբերի, 2022

Թեհրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն․ Բաքվում Իրանի դեսպան |factor.am|

factor.am: Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Էմիրբեյովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են վերջին զարգացումները երկկողմ հարաբերությունների, իրավիճակը Կովկասում և Իրանի սկզբունքային դիրքորոշումները  տարածաշրջանի հետ կապված, գրում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանցի դիվանագետը նշել է, որ Թեհրանը պատրաստ է օգնել Բաքվին ու Երևանին հասնել կայուն խաղաղության։ Դեսպան Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ և հայտարարել, որ տարածաշրջանում Իրանի կենսական ու երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն։

Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է օգնել հյուսիսային հարևաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնել կայուն խաղաղության Թեհրանում երկկողմ ու եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել