Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել․ հնդկական Economic Times
 |civilnet.am|
10:40 - 29 սեպտեմբերի, 2022

Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել․ հնդկական Economic Times |civilnet.am|

civilnet.am:  Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել, գրում է հնդկական Economic Times-ը:

Ըստ կայքի՝ երկու երկրների կառավարությունները զենքի և զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։

Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել