Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ երկրի ԱԳ նախարարի հայտարարության պատճառով՝ կապված Փելոսիի այցի հետ
13:00 - 30 սեպտեմբերի, 2022

Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ երկրի ԱԳ նախարարի հայտարարության պատճառով՝ կապված Փելոսիի այցի հետ

Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է հայտարարությունը ու նշել․ 

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել