Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին

 |armenpress.am|
11:50 - 03 հոկտեմբերի, 2022

Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից ենք այն քաղաքականությանը, որն ուղղված է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:

Այդ մասին վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու ուղղությանը»,-ասել է նա:

Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:

1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել