«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «чертово колесо» է կառուցվել․ քաղաքապետը հանձնարարեց, որ մինչեւ հաջորդ նիստ արձանագրություն կազմված լինի
 |news.am|
12:41 - 03 հոկտեմբերի, 2022

«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «чертово колесо» է կառուցվել․ քաղաքապետը հանձնարարեց, որ մինչեւ հաջորդ նիստ արձանագրություն կազմված լինի |news.am|

news.am: Քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխան վարչությունում տեղյակ են, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертово колесо» է կառուցվել:

Ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ասաց, որ տեղյակ են, դա շուտ է կառուցվել, մինչեւ հունիսը կառուցված է եղել: «Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեն, գրությունը եկել է»,-ասաց նա:

Քաղաքապետը հանձնարարեց, որ մինչեւ հաջորդ գործակարգավարական նիստին դրա վերաբերյալ արձանագրությունը կազմված լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել