Պետդուման հավանություն է տվել Ուկրաինայի չորս օկուպացված շրջանները Ռուսաստանին միացնելուն
 |factor.am|
16:35 - 03 հոկտեմբերի, 2022

Պետդուման հավանություն է տվել Ուկրաինայի չորս օկուպացված շրջանները Ռուսաստանին միացնելուն |factor.am|

factor.am: Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միացմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընթացակարգի համաձայն՝ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը պետք է վավերացնի այդ տարածքների հետ պայմանագրերը և ընդունի սահմանադրական օրենքներ։ Համաձայնագրերը ստորագրվել են Կրեմլում ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին։

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անեքսիայի մասին օրինագծերը, հայտարարվել է նախօրեին։ Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, դրանք պետք է հաստատվեն Դաշնության խորհրդի կողմից։

Ինքնահռչակ ԴԺՀ-ին միանալու օգտին քվեարկել է 413 պատգամավոր, ինքնահռչակ ԼԺՀ-ի միավորման օգտին՝ 412, Զապորոժիեի շրջանի օգտին՝ 409, Խերսոնի շրջանի օգտին՝ 411։ Բոլոր դեպքերում քվեարկությունը եղել է միաձայն։ Մեկնաբանելով թվերի տարբերությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին հորդորել է ավելի զգույշ լինել։ Դրանից հետո Պետդուման սկսել է քննարկել Ուկրաինայի չորս շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու վերաբերյալ սահմանադրական օրինագծերը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել