ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար
18:29 - 03 հոկտեմբերի, 2022

ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը տուծաժ բնակավայրեր:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարել Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել