ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
10:26 - 04 հոկտեմբերի, 2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Ուրախ էի Բրյուսելում հանդիպելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային դրությունը Ժնևում երկու արտգործնախարարների հանդիպումից հետո»,- գրել է նա։

Կոլոմինան նաև ընդգծել է․ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել