Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի ընդունմամբ կառավարությանը կվերապահվի անվաբարար տեխնիկական վիճակում բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու լիազորություն։
Նախագծի հիմնական զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարրյանն ասաց՝ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։
«Բազմաբնակարան շենքերի սեփականատարերի կողմից ևս պարտադիր նորմերը չեն կատարվել անհրաժեշտ ծավալով և որակով։ Խնդիրների լուծումն ավելի շուտ կրել է իրավիճակային բնույթ։ Արդյունքում զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։ Մասնավորապես, մարզերից և Երևան քաղաքից հավաքագրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք։ Այսինքն՝ առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը։ Հանրապետության բնակավայրերում առկա են նաև քանդման ենթական վթարային չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով»։
Արմեն Ղուլարյանը նշեց՝ ՀՀ-ում ընդունվել և գործում են անբավարար բնակֆոնդի հիմնախնդիրների, ինչպես նաև այդ ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարաբերությունները կարգավորող մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները․ «Թեև ընդունված մի շարք փաստաթղթերի և դրանց համաձայն պետական աջակցությամբ իրականացված զգալի աշխատանքներին՝ հատկապես 2018 թ․-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո հստակեցման և ամրագրման կարիք ունեն խնդրի կանոնակարգման ուղղությամբ պետական քաղաքականության հիմնական մոտեցումները։ Այդ կապակցությամբ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել էանբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը»։
Արմեն Ղուլարյանն ասաց՝ Հայեցակարգի միջոցառումներով և առավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է փոփոխություն լիազորող նորմերի ապահովման մասով, որը հնարավորություն կտա Կառավարությանը՝ սահմանել ուժեղացման, վերակառուցման և քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախդնիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման, վերակառուցման և քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, և բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման, հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարնային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման կարգերը։
comment.count (0)