ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

 |armenpress.am|
18:23 - 04 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը:

Այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։

«Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները:  Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր վայրագության համար»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել