Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
20:44 - 04 հոկտեմբերի, 2022

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ջանքերը 17 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

«Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օժանդակելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով առաջընթաց կարձանագրենք ինչպես մարդասիրական հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել