Պուտինը ստորագրել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները
 |tert.am|
12:12 - 05 հոկտեմբերի, 2022

Պուտինը ստորագրել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորս օրենք է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերի վավերացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան համաձայնագրերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։

Դաշնության նոր սուբյեկտների սահմանները, ինչպես բխում է պայմանագրերից, կորոշվեն այն սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ դրանց ընդունման  օրը», ասվում է հաղորդագրությունից։

Մինչև նոր շրջանների ղեկավարների ընտրությունը, Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, նրանք կղեկավարեն ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց կնշանակի ՌԴ նախագահը։

Տարածաշրջանային խորհրդարանների ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին:

Մինչև 2023 թվականն այդ տարածքներում հնարավոր կլինի վճարել գրիվնայով, սակայն դրանից հետո միայն ռուսական ռուբլին կդառնա այս տարածքների դրամական միավորը։

Ենթադրվում է, որ նոր շրջանների զինված ուժերը կներառվեն ՌԴ ԶՈՒ կազմում: Այդ տարածքներում չեն կիրառվի Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը հակասող օրենսդրական նորմերը, այդ թվում՝ մահապատժի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել