ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

 |factor.am|
13:11 - 05 հոկտեմբերի, 2022

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով |factor.am|

factor.am: Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կանչվել է երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով, գրում է Meduza-ն։

Հոկտեմբերի 4-ին Զախարովան ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն «վրդովված է» այն փաստից, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Վրուբլևսկին իր հայտարարություններից մեկուկես ամիս անց «շարունակում է մասնակցել դիվանագիտական ​​ընդունելություններին, որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավար», և մեղադրել է Ղազախստանին ավելի վաղ տրված խոստումը  չկատարելու մեջ, որ նա ամենակարճ ժամկետում կլքի Ղազախստանը։

Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր ուկրաինական դեսպանին վտարել։ Ռուսական կողմի դժգոհությունն առաջացրած մտքերը Վրուբլևսկին արտահայտել էր դեռևս օգոստոսին՝ բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում։

«Մենք փորձում ենք սպանել նրանցից որքան հնարավոր է շատ: Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան նրանք քիչ կսպանեն մեր երեխաներին»,- մասնավորապես, ասել էր դեսպանը։

Կարճ ժամանակ անց Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագետը արձակուրդում է, գերատեսչությունը նաև հայտնել էր, որ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար։ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիրյարովը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնյանությունը «չի համապատասխանում Ղազախստանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունների բնույթին, որպես հավասար ռազմավարական գործընկերների»:

Նա, այդուհանդերձ, ակնարկել է, որ Վրուբլևսկին առաջիկայում լքելու է իր պաշտոնը։

«Ուկրաինայի ԱԳՆ-ից Աստանայում նոր դեսպան նշանակելու կապակցությամբ հարցում է ստացվել։ Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմի հետ մենք լիակատար փոխըմբռնում ունենք այս հարցում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել