ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան
17:56 - 05 հոկտեմբերի, 2022

ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց էին ուղղել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեղինակած հոդվածի վերաբերյալ։ 

«Այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյանի սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»,-շարունակեց Փաշինյանը։

Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից մեկ ժամանոց ելույթ է ունեցել այդ թեմայով, սակայն այդ ելույթին որևէ բովանդակային հակադարձում չի եղել։

«Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ․ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ն ճանաչել է օկուպանտ և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել։ Մենք պետք է խոստավանենք, որ հնարավոր է՝ այդ հայտարարություններ երբևէ չկարողանանք հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մա։ Թող լացակումած և խրոխտ ելույթներ չունենան։ Եվ դա տեղի է ունեցել 2007 թ․-ին։ Եվ դա եղել է իշխանության փոխանցման 2007-2008 թ․-ին իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են ՀՀ-ն ճանաչել Ադրբեջանի մասին»։

Պատգամավորները ուղղեցին Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը պետք է արտաբերեր Ղարաբաղ բառը․ «Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դա կարող է լեզվի սայթաքում չի, այդտեղ ուրիշ խորքեր էլ կան։ Եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասեցի»,- արձագանքելով պատգամավորներին՝ ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կրկնեց, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ԼՂ-ին դուրս թողնելով 1998 թ․-ի բանակցային գործընթացից և 1999 թ․-ի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան։  «Հիմա արդյո՞ք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել։ Իմ նշած որոշումները։ Այո, մենք պայքարել ենք և բոլորդ տեսել եք, թե ինչպես ենք պայքարել։ Արդյոք հաջողե՞լ ենք։ Ոչ, չենք հաջողել։ Ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու»։

Լուսանկարը՝ Photolure-ի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել