ԵՄ-ն պետք է փորձի Հայաստանին օգնել որքան հնարավոր է․ Հունաստանի ԱԳ նախարար

 |factor.am|
13:43 - 06 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն պետք է փորձի Հայաստանին օգնել որքան հնարավոր է․ Հունաստանի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Վարշավայի Անվտանգության ֆորումում հայտարարել է, որ  ռուսական ագրեսիայի դեմ եվրոպական միասնությունը լավատեսական ազդակ է, սակայն նա ընդգծել է, որ Հայաստանին ևս պետք է աջակցություն ցուցաբերել, գրում է Greek City Times-ը։

«Քանի դեռ Եվրոպան մնում է միասնական, ես լավատես եմ ապագայի հարցում»,-նշել է նա պանելային քննարկման ժամանակ։  Հունաստանի ԱԳ նախարարը ասել է, որ հիմնական մարտահրավերը, որոնց բախվում է ԵՄ-ն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով էներգետիկ, անվտանգային ու գնաճի խնդիրներն են, ինչպես նաև ԵՄ պաշտպանական թևի ամրապնդման անհրաժեշտությունը։

Դենդիասը նաև ընդգծել է, որ մեկ այլ մեծ մարտահրավերը Հարավային Կովկասում իրավիճակն ՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է փորձի օգնել Հայաստանին այնքան, որքան դա հնարավոր է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել