Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը կալանքից ազատեց նրան |hetq.am|
17:07 - 08 հոկտեմբերի, 2022

Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը կալանքից ազատեց նրան |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններում ամենամեծ թվով քվե ստացած «Զորավոր համայնք» դաշինքը գլխավորող Հարություն Մանուչարյանը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ հրաժարվել է համայնքի ավագանու մանդատից։ Այս հայտարարությունից հետո դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, և երեկ նա 6 մլն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը 2021թ․ նոյեմբերի 9-ից կալանավորված էր և դատաքննությունը դեռևս չի ավարատվել։  

Հ․ Մանուչարյանը և իր գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուներից ևս երկուսը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր անց ինքնաբացարկ ներկայացրին։ Նրանցից մեկը Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն է, որին ընտրություններից անմիջապես հետո ձերբակալեցին և երկու ամսով կալանավորեցին։ Հ․ Մանուչարյանին կալանավորելուց հետո նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել և «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակում երկրորդն էր։ Ինքնաբացարկ ներկայացրեց նաև ընտրացուցակի 10-րդ համարը՝ Սարգիս Մարգարյանը։ 

Սեպտեմբերի 24-ի երեկոյան իրավապահները ձերբակալեցին «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակի ևս երկու անձանց՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանին եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանին։ Դատարանը երկու ամսով կալանավորեց նրանց՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու մեղադրանքով։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել