Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել է, թե ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։
«Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը»։
Infocom-ի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի վերաբերյալ։
Բուհի բակում բողոքի ակցիա է։ Դասախոսներից մեկն ասաց, որ համալսարանի անունից դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, ինչպես նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին, որ կազմակերպվի քննարկում, որովհետև հարցը համալսարանի աշխատակազմի և ուսանողության հետ չի քննարկվել։
comment.count (0)