Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ
09:42 - 13 հոկտեմբերի, 2022

Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները նպատակադրված սադրելու մեջ որպես Կովկասյան տարածաշրջանը և դրանից անդին ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին գրում է Reuters-ը։

Reuters-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:

«Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հայտարարել է Մակրոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել