1lurer.am: Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված հայ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։
«Նաև նույնականացրել ենք զինծառայողներին: Ցավոք, 3-ն էլ զոհված են, և սա ևս մեկ ապացույց է մի բանի, որ գերու կարգավիճակ ունեցող զինծառայողները ենթարկվել են արտադատական ինքնադաստանի և մահապատժի։
Այն, որ կենտրոնացած քաղաքականություն վարվում է տեղեկատվական պայքարի հիբրիդային պատերազմում, դա միանշանակ է, այս նույն գործող անձանցով էլի տեսանյութ կա, որտեղ դեմքերը բաց է և համազգեստով կարող ենք նույնականացնել, համազգեստի նախշերը և համադրությունները երկրորդ անգամ չեն կրկվում, հնարավոր է նաև ձայնով նույնականացնել: Նույն անձը, որ կադրի հետևում հրահանգներ է տալիս, մեկ այլ տեսանյութում էլ է հրահանգներ տալիս է: էլի նույն դիրքրի մոտ է նկարահանվել։
Հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, Յաշմայից են նրանք, հնարավոր է նաև պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում»,- նշել է Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 11-ին տարածվել էին նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգվում գերեվարված հայ զինվորները։
ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։
comment.count (0)