ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին
 |1lurer.am|
12:30 - 14 հոկտեմբերի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ: «Նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- նշված է հայտաարության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել