«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան
15:06 - 14 հոկտեմբերի, 2022

«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիր չի տեսնում», գրում է «Անադոլու»-ն։

Լրագրողի հարցին, թե արդյոք Պրահայի հանդիպումից հետո միջանցքի հետ կապված խնդիրների հարցում ՀՀ վարչապետը կարող է համոզել հայ հանրությանը, Էրդողանը պատասխանել է․

«Մենք Պրահայում նեղ շրջանակով հանդիպում ունեցանք, որին մասնակցում էին Փաշինյանը, ինչպես նաև Իլհամ Ալիևն  ու Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, հանդիպում եղավ պատվիրակությունների միջև, և մենք այդ հարցերը քննարկել ենք, բայց «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել