Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
 |tert.am|
11:06 - 15 հոկտեմբերի, 2022

Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն |tert.am|

tert.am: Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։

Կալիֆոռնիա նահանգում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն ուշադրություն է դարձրել ներկաներից մեկի ձեռքի պաստառին, որի վրա եղել է «Ազատություն Իրանին» գրությունը։

«Մենք, իսկապես, աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց»,- ասել է Բայդենը։

Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է խոսքի ազատություն ու հավաքներ կազմակերպելու հնարավորություն ունենան։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կանայք տարատեսակ հետապնդումների են ենթարկվում, մինչդեռ ոչ ոք չպետք է ասի նրանց, թե ինչ հագուստ կրեն։

Բայդենը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք պարզապես օգտվում են իրենց հիմնական իրավունքներից։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել