Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը
12:28 - 16 հոկտեմբերի, 2022

Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում ցավակցություն էր հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ՝ գրառումը հասցեագրելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթընի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - գրել էր Միրզոյանը։

Թվիթերում Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը․

«Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել