«Չենք ձուլվելու». բրյուսովցիները կառավարության շենքի դիմաց են |aravot.am|
15:41 - 17 հոկտեմբերի, 2022

«Չենք ձուլվելու». բրյուսովցիները կառավարության շենքի դիմաց են |aravot.am|

aravot.am: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, ինչպես առավոտյան հայտարարել էին համալսարանի բակում, երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու իրենց բուհը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարություն որոշման նախագծին:

Նրանց երթն ընթանում էր «Ուսանողը հաղթելու է», «Չենք ձուլվելու», «Բրյուսովը սեր է» եւ այլ վանկարկումներով: Բրյուսովցիները կոչ արեցին մյուս բուհերի ուսանողներին միանալ իրենց երթին, որպեսզի, նրանց ձեւակերպմամբ՝ վաղը վերջիններս էլ ստիպված չլինեն իրենց պես քայլել:

«Աշխարհում շարժիչ ուժը ուսանողներն են, չպետք է ուսանողի ձայնը լռեցնել, ուսանողը երբեք ձեզ համար խաղալիք չի լինելու, ուսանողը հաղթելու է»,-ասաց մի ուսանողուհի:

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել