Ըստ Չավուշօղլուի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակը համարժեք պետք է լինի Լաչինի միջանցքին
 |armtimes.com|
16:48 - 17 հոկտեմբերի, 2022

Ըստ Չավուշօղլուի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակը համարժեք պետք է լինի Լաչինի միջանցքին |armtimes.com|

armtimes.com: Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց։ Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցք»-ի համարժեք կարգավիճակը Լաչինի միջանցքին»,- ասել է նա:

Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։

Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորությանը։

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպման. նման հանդիպում եղել է Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց կոնկրետ ժամկետների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասել է Չավուշօղլուն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել