armtimes.com: Ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ժամը 11:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ին։
Ըստ Ջանոյանի՝ մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին։
Նշենք, որ Էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ղազարյանի մտերիմները լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ նա ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, վերջինիս վրա հարձակվել է երկու անհայտ անձ:
comment.count (0)