Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ
14:59 - 18 հոկտեմբերի, 2022

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
 
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։
 
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել