Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ |1lurer.am|
20:07 - 18 հոկտեմբերի, 2022

Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ |1lurer.am|

1lurer.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։

Դեպքի հանգամանքները պարզվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել