Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

 |armenpress.am|
11:10 - 19 հոկտեմբերի, 2022

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ |armenpress.am|

armenpress.am: Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել է: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ:

«ԶԱԷԿ-ը վերականգնել է միացումն էլեկտրահաղորդման իր միակ մնացած գործող գծին (750 կիլովոլտ լարվածությամբ) այն բանից հետո, երբ այն երրորդ անգամ էր կորել տասն օրվա ընթացքում»,-ասվում է Գործակալության կայքում տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հաղորդել են, որ  Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը տասն օրվա մեջ դադարեցվել էր արդեն երրորդ անգամ: ԱԷԿ-ն էլեկտրականություն է ստացել պահուստային համակարգի միջոցով: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում, այն ունի վեց էներգաբլոկ: Ներկայում կայանն էլեկտրաէներգիա չի մշակում. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է վերջին աշխատող ռեակտորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել