ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|
08:20 - 20 հոկտեմբերի, 2022

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|

news.am: ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։

«Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։

Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում։

Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ եւ խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել