Լիզ Թրասը այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից իր տնտեսական ծրագրի պատճառով, որը ցնցել է շուկաները և պառակտել Պահպանողական կուսակցությունը իր նշանակումից ընդամենը վեց շաբաթ անց, գրում է Reuters-ը։
Թրասը ելույթի ժամանակ ասել է, որ չի կարող կատարել այն խոստումները, որոնք տվել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում առաջադրվելու ժամանակ՝ կորցնելով իր կուսակցության հավատը:
Հիշեցնենք, որ Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2022թ․ սեպտեմբերին։
comment.count (0)