Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս |news.am|
15:08 - 21 հոկտեմբերի, 2022

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս |news.am|

news.am: Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

Արդյոք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելու է աշխատանքները։Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։

Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։

Ինչպե՞ս է հյուպատոսությունը պատրաստվումնպաստել Հայաստանի և Իրանի միջևհարաբերությունների ամրապնդմանը։

Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով այստեղ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Լիահույս եմ, որ հյուպատոսությունը մոտ ապագայում կօգնի զարգացնել մեր պատմական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, առևտրային, տնտեսական և այլն։

Արդեն կա՞ն մշակված պլաններ կապված  Սյունիքի հետ։

Ինձ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ այստեղ մարդկանց, Սյունիքի մարզի պաշտոնյաների հետ ծանոթանալու համար, և դրանից հետո մենք կորոշենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելի լավ համագործակցել։

Բայց ակնհայտորեն Կապանումհյուպատոսության բացումը նաև քաղաքականմեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերիցընդամենը 2կմ հեռավորության վրա ենքգտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսելձեր մեկնաբանությունը, թե ինչու էհյուպատոսությունը Սյունիքում բացվում հենցայժմ։

Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։

Արդյոք քաղաքական իրավիճակն էր առաջինպատճառը Սյունիքում հյուպատոսությանբացման համար։

Կարծում եմ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Այս որոշումը տարիների պատմություն ունի և մենք այժմ ականատես ենք լինում հյուպատոսության բացմանը։

Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպեսանհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։

Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։

Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, ևմարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։

 

Լուսանկարում՝ Կապան քաղաքը  Իրանի գլխավոր հյուպատոսության բացման օրը 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել