Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|
07:24 - 23 ապրիլի, 2019

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում:

Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասաց, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ:

Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

- Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք:

- Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...:  76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ:

- Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:
- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր:

- Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:
- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:

 

Ավելին՝ armtimes.com-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել