Լիբանանցի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել
 |1lurer.am|
17:44 - 24 հոկտեմբերի, 2022

Լիբանանցի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանցի խորհրդարանականները չորրորդ անգամ չեն կարողացել նախագահ ընտրել՝ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Գործող նախագահ Միշել Աունի վեցամյա պաշտոնավարումն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, 89-ամյա Աունը կկարողանա կրկին զբաղեցնել այդ պաշտոնը միայն վեց տարի հետո։

Լիբանանի սահմանադրության համաձայն՝ թեկնածուն պետք է ստանա ձայների առնվազն երկու երրորդը 128 տեղանոց խորհրդարանում, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում՝ 50 տոկոս գումարած մեկ ձայն։

Երկուշաբթի նիստին ներկա էր 118 պատգամավոր։ Անկախ պատգամավոր, 50-ամյա Միշել Մուավադը ստացել է 39 ձայն, տասը պատգամավոր քվեարկել է արհմիութենական առաջնորդ Իսամ Խալիֆայի օգտին:

50 պատգամավոր դատարկ քվեաթերթիկ է հանձնել, երկու քվեաթերթիկները չեղյալ են հայտարարվել։ Մյուս պատգամավորները քվեարկել են այլ թեկնածուների օգտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել