Պահանջարկը գերազանցել է առաջարկին․ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է շուկայում ցեմենտի դեֆիցիտ առաջացել |tert.am|
12:34 - 25 հոկտեմբերի, 2022

Պահանջարկը գերազանցել է առաջարկին․ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է շուկայում ցեմենտի դեֆիցիտ առաջացել |tert.am|

tert.am: Վերջին շրջանում քաղաքացիների և մասնավորապես կառուցապատողների կողմից բազմաթիվ բողոքներ էին հնչում այն մասին, որ հայաստանյան շուկայում նկատվում է ցեմենտի դեֆիցիտ և գինը շուկայում բարձրացել է։ Tert.am-ը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու՝ արդյոք ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են և ինչով են պայմանավորված ցեմենտի  շուկայում առաջացած խնդիրները գնային փոփոխությունները։

Էկոնոմիկայի նախարարությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները աճել են 14.2%-ով, ինչի հետևանքով պահանջարկը որոշակիորեն գերազանցել է առաջարկին։

Համաձայն ՀՀ ՊԵԿ վիճակագրական տվյալների 2022 թվականի 1-ին կիսամյակում  Հայաստան է ներմուծվել 73.15 հազ. տոննա ցեմենտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 73.4 տոննայի դիմաց։ Ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները՝ նշված ժամանակահատվածներում ներմուծվել է գրեթե նույն քանակի ցեմենտ, իսկ տեղական ցեմենտի արտադրության աճը կազմել է 20.6%։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել