tert.am: ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված տեղեկությունն առ այն, որ ռուս պաշտոնյայի մուտքը երկիր արգելվել է:
«Ես ձեր նշած հրապարկումը չեմ կարդացել, բայց այսօր առավոտյան ստացել ենք նամակ, որի բովանդակությանը հենց նոր եմ ծանոթացել: Նամակում ասվում է, որ իմ արտահայտությունները վնաս են հասցնում ՀՀ-ին և որ այս կապակցությամբ իմ մուտքն անցանկալի է: Ինչպես հասկանում եմ՝ այսպես է խորհրդարանի ներկայացուցիչը պատասխանել այն առաջարկներին, որոնք անցյալ շաբաթ ուղարկել ենք պարոն Սիմոնյանին (ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-Խմբ.), նրա տեղակալին՝ փոխխոսնակին, որը զբաղվում է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերով, ինչպես նաև արտգործնախարար Միրզոյանին՝ նրանց հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի՝ նիստին, որը նպատակ ունեինք անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երևանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Սակայն տեսնում եմ, որ խորհրդարանի ներկայացուցիչները, հավանաբար նաև Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ պատմական անցյալը, ո՛չ էլ ներկան»,-ասել է քաղաքական գործիչը:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)