Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան
 |news.am|
10:45 - 26 հոկտեմբերի, 2022

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան |news.am|

news.am: Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։ Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի հարցը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-ասել է Սինանյանը։

Նա նշեց՝ մյուս ավանդական կուսակցությունները ներկա են լինելու։

Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը ասաց, որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:

 

Լուսանկարը՝ Photolure-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել