ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը
16:26 - 26 հոկտեմբերի, 2022

ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության պահպանության կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի մասնակից պետությունների ազգային պարբերական զեկույցների ներկայացման երրորդ շրջափուլի նախապատրաստական առցանց հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպումներին մասնակցել են նաև նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ)։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային պարբերական զեկույցի ձևաչափի լրացման մանրամասները, մեթոդները, ժամկետները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են զեկույցների մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ճանապարհները։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաններից ընդգրկված են Գեղարդավանք վանական համալիրը և Ազատ գետի հովիտըՍանահին և Հաղպատ վանական համալիրներըԷջմիածնի տաճարներն ու եկեղեցիները, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցը։

Հայաստանի համար պարբերական զեկույցի վերջնաժամկետը 2023 թ հուլիսի 31-ն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել