50%-ի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան
13:19 - 27 հոկտեմբերի, 2022

50%-ի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ավարտվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն  էլ ներկայացրեց այս փուլի արդյունքները։ 

«Ուսուցչական կազմի և այն առարկայացանկը, որով կարող էին ատեստավորվել, շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29 441: Ատեստավորման համար գրանցվել են 3886-ը: Ի դեպ, նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15 417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9%-ը: Այս տարի գրանցվել է շուրջ 13 տոկոսը: Այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60%-ը՝ 2300 մասնակից»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ընդհանուր առմամբ ատեստավորվել է մասնակիցների 2/3-ը կամ 66%-ը։
«30 %-ի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 %-ը, 40%՝ մասնակիցների 17%-ը, և 50%՝ 6%-ը»,- ասաց Դումանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել